Աշխարհ

06.04.2017 10:55


Լեոնարդո Դի Կապրիոն՝ «Խոստումը» ֆիլմի մասին

Լեոնարդո Դի Կապրիոն՝ «Խոստումը» ֆիլմի մասին

Հոլիվուդյան հայտնի դերասան Լեոնարդո Դի Կապրիոն իր աջակցությունն է հայտնել Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմին:

«Օսկար Այզեքը, Քրիստիան Բեյլը և Շառլոթ Լե Բոնը՝ Թերի Ջորջի ղեկավարությամբ, էքստրաօրդինար խաղ են ցուցադրել թողարկվելիք «Խոստումը» ֆիլմում: Ողջունում եմ ամբողջ թիմին՝ լեգենդար պրոդյուսեր Մայք Մեդովոյի գլխավորությամբ, որի տաղանդն ու նվիրվածությունը կյանքի կոչեցին այս կարևոր նախագիծը»,ֆեյսբուքյան իր էջում գրել է օսկարակիր դերասանը։

Հիշեցնենք՝ ավելի վաղ ֆիլմին իրենց աջակցությունն են հայտնել Շերը, Էլթոն Ջոնը, Բարբարա Սթրեյզանդը, Սիլվեսթեր Սթալոնեն և այլ հայտնիներ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը