Աշխարհ

06.04.2017 18:21


Կենսագիրը նշել է Ջոլիի և Փիթի ամուսնալուծության գլխավոր պատճառը

Կենսագիրը նշել է Ջոլիի և Փիթի ամուսնալուծության գլխավոր պատճառը

Այն մասին, որ Անջելինա Ջոլին եղբայր ունի, շատ հաճախ հիշում են 2000թ. «Օսկարի» արարողության ժամանակ դերասանուհու և նրա եղբոր՝ Ջեյմս Հեյվենի սկանդալային համբույրի մասին խոսելիս։ Դերասանական լուրջ բարձունքների Ջեյմսին այդպես էլ չի հաջողվել հասնել, սակայն նա իր ուրույն տեղն է գրավել հոլիվուդյան ամենահայտնի զույգի՝ Անջելինա Ջոլիի և Բրեդ Փիթի կյանքում։ Հայտնի կենսագիր և ռեժիսոր Իյեն Հելփերին, ով աշխատում է աստղային զույգի մասին փաստագրական ֆիլմի վրա, բացահայտել է լրագրողներին նրանց բաժանման ամենաբացահայտ պատճառներից մեկը։ Այս մասին հայտնում է «Elle.ru» կայքը։

Պարզվում է, որ զույգի համատեղ կյանքի ամենալուրջ խոչընդոտներից են եղել Անջելինա Ջոլիի չափազանց մտերիմ հարաբերությունները իր եղբոր հետ, ով բառացիորեն ապրել է Ջոլիի, Փիթի և երեխաների հետ։

«Դա հունից հանում էր Բրեդին։ Նա Անջելինային վերջնագիր էր ներկայացրել՝ ես կամ ինքը»,–պատմում է հայտնիների սկանդալների մասին Հելփերին։

Ինչպես պնդում է կենսագիրը, դերասանները տարիներ շարունակ վիճում էին իրենց կյանքում Հեյվենի՝ չափազանց ակտիվ մասնակցություն ունենալու պատճառով, և հենց դա քիչ դեր չի խաղացել զույգի հարաբերությունների վատթարացման մեջ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը