Աշխարհ

06.04.2017 13:10


Պետերբուրգյան շենքերից մեկում ռումբ են վնասազերծել

Պետերբուրգյան շենքերից մեկում ռումբ են վնասազերծել

Սանկտ Պետերբուրգի Տովարիշչենսկայա պողոտայի շենքերից մեկում ռումբ են հայտնաբերել ու վնասազերծել։ Այս մասին հայտնում է ТАСС–ը՝ Նևսկու շրջանի վարչակազմի ղեկավար Կոնստանտին Սերովին հղումով։

«Հրաման է տրված բնակեցնել մարդկանց. մինչև 7–րդ հարկ ականազերծված է»,–հայտարարել է Սերովը՝ հավելելով, որ 8–րդ և 9–րդ հարկերում դեռ աշխատում են քննիչները։

Վաղ առավոտյան բազմահարկի բնակիչներին տարանել էին ու սկսել ստուգել բոլոր բնակարանները։ Տեղաբնակների խոսքով՝ իրավապահներն ամենից առաջ մտել են այն բնակարանը, որը վարձակալել են Միջին Ասիայից եկածները. ըստ նրանց՝ 3 հոգու ձերբակալել են։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը