Աշխարհ

06.04.2017 14:25


Ավստրալիան զգուշացրել է Թուրքիա մեկնել ցանկացող իր քաղացիներին

Ավստրալիան զգուշացրել է Թուրքիա մեկնել ցանկացող իր քաղացիներին

Ավստրալիան ապրիլի 25-ին «Անզակի հիշատակման օրվա» կապակցությամբ Թուրքիա մեկնել ցանկացող իր քաղաքացիներին զգուշության կոչ է արել: Այս մասին հայտնում է «ermenihaber.am»–ը։

Ավստրալիայի արտաքին գործերի նախարար Ջուլի Բիշոփը հայտնել է, որ Գալիպոլիում իրականացվելիք միջոցառման ընթացքում ահաբեկչական հարձակում է սպասվում։

Ավստրալացի նախարարը, մասնավորապե,ս ասել է. «Ավստրալիայի կառավարությունը տեղեկություն է ստացել առ այն, որ ապրիլի 25-ին Գալիպոլիում իրականացվելիք միջոցառումը հնարավոր է՝ ահաբեկիչների թիրախը դառնա»։

Ավստրալիայի իշխանությունները, զգուշության կոչ անելով իրենց քաղաքացիներին, հորդորել են նրանց վերանայել այդ օրերին Ստամբուլ կամ Անկարա գնալու իրենց մտադրությունը, իսկ մեկնելու դեպքում լինել շատ զգոն։

Այս խորագրի վերջին նյութերը