Աշխարհ

06.04.2017 15:03


Նովրուզ տոնի ընթացքում «Զվարթնոց» օդանավակայանն ընդունել է 8100 իրանցի զբոսաշրջիկի

Նովրուզ տոնի ընթացքում «Զվարթնոց» օդանավակայանն ընդունել է 8100 իրանցի զբոսաշրջիկի

2017 թվականի Նովրուզ տոնի ընթացքում՝ մարտի 15-ից ապրիլի 4-ն ընկած ժամանակահատվածում, «Զվարթնոց» օդանավակայանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետությունից դեպի Հայաստանի Հանրապետություն ժամանած 8100 ուղևոր:

Նախորդ տարվա մարտի 19-ից ապրիլի 4-ն ընկած ժամանակահատվածում «Զվարթնոց» օդանավակայան է ժամանել 5300 իրանցի զբոսաշրջիկ:

2017 թվականին Իրանից դեպի Հայաստան իրանական ավիաընկերություններն իրականցրել են 80 կանոնավոր և ոչ կանոնավոր չվերթ, իսկ 2016 թվականին իրականացվել է 48 չվերթ:

ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն

Այս խորագրի վերջին նյութերը