Աշխարհ

06.04.2017 15:45


Քեյթլին Ջենները բացահայտել է, որ սեռափոխվելուց հետո Քարդաշյաններն իրեն մոռացել են (տեսանյութ)

Քեյթլին Ջենները բացահայտել է, որ սեռափոխվելուց հետո Քարդաշյաններն իրեն մոռացել են (տեսանյութ)

Աշխարհի ամենահայտնի տրանսգենդեր Քեյթլին Ջենները պատմել է իր խորթ աղջկան՝ Քլոե Քարդաշյանին, որ 2015թ. սեռափոխվելուց հետո ոչ ոք չի կանչել իրեն Քարդաշյանների ռեալիթի շոուին նկարահանվելու համար։ 32–ամյա Քլոեն չորեքշաբթի հեռարձակվող հաղորդման թրեյլերում ասել է, որ ժամանակն է, որպեսզի ինքը և Քեյթլինը զրուցեն։ Այս մասին հայտնում է «The Daily Mail»–ը։

«Բրյուս Ջեներից Քեյթլինի վերածվելուց հետո ոչ ոք այլևս ինձ ուշադրություն չի դարձնում: Ոչ ոք չի զանգահարում, չի հետաքրքրվում ինձանով, իմ գործերով, ոչ ոք շոուի չի կանչում: Սկսում եմ մտածել, որ պատճառն այն է, որ ես տրանս դարձա: Մենք հեռացել ենք միմյանցից: Դուք ինձ այլեւս չե՞ք սիրում», հարցրել է Քեյթլինը:

«Մինչև Քեյթլինի վերածվելը կար Բրյուսը, ով 24 տարի ներկա է եղել իմ կյանքում։ Այսպիսով, ես պետք է նստեմ և զրուցեմ նրա հետ»,–ասել է Քլոեն հաղորդման սկզբի կադրերում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը