Աշխարհ

06.04.2017 20:05


Հնդկաստանում 8–ամյա աղջիկն ապրել է կապիկների հետ (տեսանյութ, լուսանկարներ)

Հնդկաստանում 8–ամյա աղջիկն ապրել է կապիկների հետ (տեսանյութ, լուսանկարներ)

Հյուսիսային Հնդկաստանի Ուտար Պրադեշ նահանգում 8–ամյա աղջնակին փրկել են կապիկների խմբից։

«The Times of India»–ն գրում է, որ, ըստ երևույթին, վայրի երեխան չի կարողանում խոսել, չի հասկանում մարդկային լեզուն և քայլում է իր ձեռքերի և ոտքերի վրա։

Աղջնակին բարեհաջող ձևով առգրավել են կապիկներից և հանձնել շրջանի հիվանդանոցին։

Գլխավոր բժիշկի փոխանցմամբ՝ աղջկան գտել են 2 ամիս առաջ, նա քայլում և ուտում է կենդանու նման, իսկ մարդկանց տեսնելիս փախչում է։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը