Աշխարհ

07.04.2017 12:25


Սիրիական ավիաբազայի վրա ԱՄՆ–ի հարձակման հետևանքով 6 մարդ է զոհվել

Սիրիական ավիաբազայի վրա ԱՄՆ–ի հարձակման հետևանքով 6 մարդ է զոհվել

Ապրիլի 6-ի երեկոյան ԱՄՆ ԶՈւ–ի կողմից Սիրիայի «Շայրաթ» ռազմաբազայի հրթիռակոծման հետևանքով 6 մարդ է զոհվել: Այս մասին հայտնում է «The Associated Press»՝ վկայակոչելով Սիրիայի պաշտպանության նախարարության ներկայացուցիչներին:

Վերջինները հավելել են, որ ավիաբազայում կան նաև տուժածներ, սակայն չեն հայտնել վիրավորների թիվը և տվյալներ չեն տրամադրել ավիահարձակման հետևանքով կրած նյութական վնասների մասին:

Սիրիայի պաշտպանության նախարարության ներկայացուցիչների խոսքով՝ ԱՄՆ-ի «ագրեսիայի ակտը» խարխլում է ահաբեկչական խմբավորումների դեմ տարվող կառավարական զորքերի ջանքերը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը