Աշխարհ

08.04.2017 10:25


Ողբերգություն հարսանիքի ժամանակ. Մյանմայում հյուրերից 20–ը զոհվել է զբոսանավի և բեռնանավի բախման հետևանքով

Ողբերգություն հարսանիքի ժամանակ. Մյանմայում հյուրերից 20–ը զոհվել է զբոսանավի և բեռնանավի բախման հետևանքով

Մյանմայի արևմուտքում հարսանեկան արարողությունը ողբերգությամբ է ավարտվել։ Առնվազն 20 մարդ է զոհվել ուղևորատար նավի ու բեռնանավի բախման հետևանքով։ Այս մասին հայտնում է «Ֆարս Պրեսսը»՝ տեղական իշխանություններին հղումով։ Եվս 9 մարդ համարվում է անհետ կորած, 13–ին հաջողվել է փրկել։

«Ընդհանուր առմամբ, 16 կին և 4 տղամարդ է զոհվել այսօր դեպքի հետևանքով»,– տեղի պատգամավոր Աունգ Տխու Խտվեի խոսքն է մեջբերում «Интерфакс»–ը։

Նավում 80 ուղևոր է եղել։ Ողբերգությունը տեղի է ունեցել գիշերը Պատեյն քաղաքի նավահանգստում։ Որոնողական աշխատանքները շարունակվում են։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը