Աշխարհ

08.04.2017 12:45


Պենտագոնը մտադիր է «ռուսական հետք» որոնել Իդլիբի քիմիական գրոհի մեջ

Պենտագոնը մտադիր է «ռուսական հետք» որոնել Իդլիբի քիմիական գրոհի մեջ

Ամերիկյան ռազմական գերատեսչությունը մտադիր է հետաքննություն անցկացնել և պարզել՝ ունեցե՞լ է արդյոք Ռուսաստանն ինչ–որ առնչություն սիրիական Իդլիբի քիմիական գրոհին, որի հետևանքով ավելի քան 80 մարդ էր զոհվել։ Այս մասին հայտնում է «Associated Press»–ը։

Պենտագոնի ներկայացուցչի խոսքով՝ այն վայրում, որտեղ զարին գազ է բաց թողնվել, տեղացիներն անօդաչու են նկատել, որը կարող էր պատկանել կա՛մ Ռուսաստանին, կա՛մ Սիրիային։ Երբ օրվա վերջում տուժած խաղաղ բնակիչները հոսպիտալացվել են, դրոնը վերադարձել է։ Սակայն շուտով հիվանդանոցը հայտնվել է հարվածի տակ, ինչը, ինչպես կարծում են զինվորականները, կարող էր նախկին գրոհի ապացույցները թաքցնելու փորձ լիներ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը