Աշխարհ

10.04.2017 09:55


Ստոկհոլմի ահաբեկիչը խոստովանել է, որ գործել է ԻՊ կարգադրությամբ

Ստոկհոլմի ահաբեկիչը խոստովանել է, որ գործել է ԻՊ կարգադրությամբ

Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում ահաբեկչության գործով ձերբակալված, ծնունդով Ուզբեկստանից. մահմեդական Ռահմաթ Ակիլովը հարցաքննության ժամանակ խոստովանել է, որ ԻՊ ահաբեկչական խմբավորման կողմնակից է, և ահաբեկչություն կատարելու հրահանգ է ստացել է Սիրիայի ծայրահեղականներից:

Այս մասին հայտնում է «Aftonbladet»–ը։

«Սիրիայում ռմբակոծությունները պետք է դադարեցվեն»,-ասել է Ակիլովը՝ հայտարարելով, որ Ստոկհոլմում «վրաերթի է ենթարկել անհավատներին»:

Հիշեցնենք՝ ապրիլի 7-ին Ստոկհոլմում բեռնատարը միտումնավոր մխրճվել էր մարդկանց բազմության մեջ, ինչի հետևանքով զոհվել էր 4, վիրավորվել՝ 15 մարդ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը