Աշխարհ

10.04.2017 10:46


Իրինա Շեյքը մայրացել է

Իրինա Շեյքը մայրացել է

Ծնվել է ռուս հայտնի մոդել Իրինա Շեյքի և հոլիվուդյան դերասան Բրեդլի Քուփերի առաջնեկը։ Ինչպես հայտնում է «elle.ru»–ն՝ արևմտյան ԶԼՄ–ին հղումով, ծնողները ցնծում են և չեն թաքցնում իրենց երջանկությունը։ Սակայն առայժմ երեխայի սեռը և մյուս մանրամասները գաղտնի են պահվում։

Հիշեցնենք՝ Շեյքն ամեն կերպ փորձում էր թաքցնել իր հղիությունը, սակայն նախորդ տարվա վերջին դա այլևս անհնար էր դարձել նրա համար։

«People»–ն էլ հայտնում է, որ երեխան լույս աշխարհ է եկել դեռ 2 շաբաթ առաջ, սակայն պաշտոնապես այս տեղեկատվությունը դեռևս չի հաստատվել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը