Աշխարհ

10.04.2017 12:55


Թրամփը շնորհակալություն է հայտնել այն նավերի հրամանատարությանը, որտեղից հրթիռակոծվել է Սիրիան

Թրամփը շնորհակալություն է հայտնել այն նավերի հրամանատարությանը, որտեղից հրթիռակոծվել է Սիրիան

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել ամերիկյան ՌԾՈՒ այն նավերի հրամանատարության հետ, որտեղից հրթիռակոծվել է Սիրիայի Շայրաթ ավիաբազան և իր շնորհակալությունը հայտնել կատարած գործի համար։

«Նախագահը զանգահարել է USS Ross և USS Porter նավերի հրամանատարներ Ռասսել Քոլդվելլին ու Անդրիա Սլաֆին՝ շնորհակալություն հայտնելու պրոֆեսիոնալիզմի և իր հանձնարարականին արագ արձագանքելու համար», – «Life.ru»–ի փոխանցմամբ՝ ասվում է ԱՄՆ ՌԾՈՒ կայքի տարածած հաղորդագրության մեջ։

Կրկին նշվել է, որ հրթիռակոծումը եղել է ի պատասխան Դամասկոսի կողմից քիմիական գրոհի կիրառման։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը