Աշխարհ

10.04.2017 19:55


Բրիտանացին տանկից 2.5 մլն դոլար արժողությամբ ոսկե ձուլակտորներ է գտել (տեսանյութ)

Բրիտանացին տանկից 2.5 մլն դոլար արժողությամբ ոսկե ձուլակտորներ է գտել (տեսանյութ)

Բրիտանացի կոլեկցիոներ Նիք Միդը խորհրդային Т-54 տանկի վառելիքի բաքի միջից ոսկու 5 ձուլակտոր է գտել՝ մոտ 2,5 մլն դոլար արժողությամբ։ Այս մասին հայտնում է ТАСС–ը՝ «The Sun»–ին հղումով։

Միդը տանկ գնել է առցանց աճուրդում՝ 37 հազ դոլարով։ Գտածոյից զարմացած կոլեկցիոները ոստիկաններին է դիմել, որոնք առգրավել են ոսկին։

«Թեկուզ հետ չեմ ստանա ոսկին, բայց ինձ կմնա հիանալի տանկը»,– կատարվածը մեկնաբանել է բրիտանացին։

Նշվում է, որ այդ Т-54–ը պատկանել է իրաքյան ԶՈւ–ին և մասնակցել Պարսից ծոցում 1990-1991 թթ. պատերազմին։ Մեքենան գրավվել է միջազգային կոալիցիայի ուժերի կողմից։

1959–1968թթ. ԽՍՀՄ–ը Բաղդադին մոտ 300 միջին Т-54 տանկ է մատակարարել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը