Աշխարհ

11.04.2017 10:35


Թրամփը շնորհավորել է հուդայականներին Զատկի կապակցությամբ

Թրամփը շնորհավորել է հուդայականներին Զատկի կապակցությամբ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հուդայականներին շնորհավորել է իրենց Զատկի՝ Փեսախի կապակցությամբ, որը սկսվել է երկուշաբթի երեկոյան: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:

«Երջանիկ Փեսախ յուրաքանչյուրին, ով այն տոնում է ԱՄՆ-ում, Իսրայելում եւ ամբողջ աշխարհում»,- «Twitter»-ում գրել է Թրամփը՝ ավելացնելով եբրայերեն #ChagSameach հեշթեգը:

2009–ին Թրամփի դուստր Իվանկան ամուսնացել է ուղղափառ հուդայական Ջարեդ Քուշների հետ եւ հուդայականություն ընդունել:

Փեսախը Եգիպտոսից Աստծո օգնությամբ հրեաների դուրս գալու և Մովսեսի ղեկավարությամբ իրենց ազգի ազատագրման հիշատակին տոնն է,որը նշում են մեկ շաբաթ շարունակ:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը