Աշխարհ

11.04.2017 11:39


Մեհրիբանին պաշտոն տալն Ալիևը բացատրել է ստատուս-քվոյի ամրապնդմամբ (տեսանյութ)

Մեհրիբանին պաշտոն տալն Ալիևը բացատրել է ստատուս-քվոյի ամրապնդմամբ (տեսանյութ)

Բաքվում առաջին անգամ գտնվող ռուս հեռուստահաղորդավար Վլադիմիր Սոլովյովը «Прямой контакт» հաղորդման շրջանակներում պատմել է Ադբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ իր հանդիպման մասին:

Նրա նխոսքով՝ Ալիևը պատմել է, որ ընդդիմության հետ խնդիրները լուծել է արտասահմանյան գործիչների ելույթները, արտերկրից ֆինանսական հոսքերը վերահսկելով, ինչի արդյունքում ընդդիմությունն ինքը թուլացել է։

Նաև նշել է, որ իրենք ոչ կոմերցիոն կազմակերպությունների հանդեպ պատրանքներ չունեն, իսկ ԱՄՆ-ին պետք են աղքատ և թույլ։

«Եթե մենք հանկարծ հարուստ ենք, ապա անմիջապես կոռուպցիայի մասին խոսակցություններ են սկսվում, մենք դառնում ենք վատը»,-հավելել է Ալիևը։

Ինչ վերաբերում է Ադրբեջանի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային առաջին փոխնախագահ նշանակելուն, Իլհամ Ալիևն ասել է.

«Մի կողմից դա ստատուս-քվոյի ամրապնդում է, որովհետև Մեհրիբան Ալիևան շատ բան է արել այս երկրի համար, և բացի այդ, ցույց տալու համար, որ մենք այնպիսին չենք, ինչպես նրանք»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Սոլովյովը «Twiiter»-ի իր էջում օգտատերերից մեկի հարցին՝ արդյոք ներողություն խնդրե՞լ է Ղարաբաղ այցի համար, Սոլովյովը պատասխանել էր.

«Ինչի՞ համար պետք է ներողություն խնդրեմ: Չեմ պատրաստվում ներողություն խնդրել: Շատ անգամ եմ այցելել: Եվ իմ դիրքորոշումը չեմ պատրաստվում փոխել»:

Մանրամասները՝ տեսանյութում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը