Աշխարհ

11.04.2017 12:50


Թուրքիայում իտալացի լրագրող է ձերբակալվել

Թուրքիայում իտալացի լրագրող է  ձերբակալվել

Թուրքիայում ձերբակալվել է 35-ամյա իտալացի լրագրող Գաբրիել դել Գրանդեն:

«Ակոսի» փոխանցմամբ՝ Գրանդեն ձերբակալվել է Հաթայում անվտանգության ստուգումների ժամանակ, սակայն ձերբակալության պատճառներն առայժմ հայտնի չեն:

Իտալական մամուլում տեղ գտած լուրերի համաձայն՝ Իտալիայի պատկան մարմիններն ուշադիր հետևում են գործընթացին և ջանքեր են գործադրում Գրանդեին ազատ արձակելու ուղղությամբ:

Հայտնի է, որ իտալացի լրագրողը Թուրքիա էր ժամանել մի քանի օր առաջ՝ Սիրիայի քաղաքացիական պատերազմի և «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ծագման մասին իր նոր գրքի համար որոշ նյութեր պատրաստելու նպատակով:

Ավելի վաղ Գաբրիել դել Գրանդեն ևս մի քանի անգամ այցելել էր Թուրքիա՝ նույն գրքի հետ կապված աշխատանքների համար: Նա հայտնի է նաև Միջերկրական ծովով գաղթականների հոսքի թեմայով իր ուսումնասիրություններով, որոնք տարիներ շարունակ հրապարակվել են Գրանդեի «Fortress Europe» խորագրով բլոգում:

Այս խորագրի վերջին նյութերը