Աշխարհ

11.04.2017 12:18


Ադրբեջանը հիստերիա է բարձրացրել «Duty Free»-ում ղարաբաղյան օղու հայտնվելու պատճառով

Ադրբեջանը հիստերիա է բարձրացրել «Duty Free»-ում ղարաբաղյան օղու հայտնվելու պատճառով

Ադրբեջանը հիստերիա է բարձրացրել «Duty Free»-ում ղարաբաղյան օղու հայտնվելու պատճառով:

Ադրբեջանական «haqqin.az» լրատվական կայքի մոսկովյան բյուրոն «էմոցիոնալ» է արձագանքել Սանկտ Պետերբուրգի «Պուլկովո» օդանավակայանի «Duty Free»-ում «Karabakh Виноградная»՝ խաղողի, «Karabakh Абрикосовая»՝ ծիրանի և այլ մրգերից պատրաստված «Karabakh» անվանումով օղիների վաճառքին:

Չնայած նույն հրապարակման մեջ նշված է նաև, որ ապրանքատեսակի արտադրողը Ստեփանակերտի կոնյակի գործարանի երևանյան մասնաճյուղն է, հետևաբար արտադրողը ՀՀ-ում գործող կազմակերպությունն է, և որևէ խոչընդոտ չկա միջազգային շուկայում դրա վաճառքի համար, այդուհանդերձ, ադրբեջանական կայքը եզրակացրել է, որ «Duty Free»-ն վաճառում է կեղծ օղի, որն արտադրվել է ոչ լեգիտիմ տարածքում, ոչ լեգիտիմ կազմակերպության կողմից:

Աղբյուրը՝ «artsakhpress.am»

Այս խորագրի վերջին նյութերը