Աշխարհ

11.04.2017 14:55


ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարներն ապրիլի 14-ին կհանդիպեն Բիշքեկում

ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարներն ապրիլի 14-ին կհանդիպեն  Բիշքեկում

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության պետությունների ղեկավարները ապրիլի 14-ին Բիշքեկում ոչ պաշտոնական հանդիպում կանցկացնեն: ՌԻԱ «Նովոստիի» փոխանցմամբ՝ այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

Ապրիլի 14-ին Բիշքեկում նախատեսված է նաեւ Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստ՝ ԵՏՄ անդամ պետությունների ղեկավարների մակարդակով։

Հիշեցնենք՝ ՀԱՊԿ-ի կազմում են Բելառուսը, Հայաստանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստան ու Տաջիկստանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը