Կարծիք

11.04.2017 16:25


Ասադի հարցը կարծես թե լուծվում է. սկսվում է մեր տարածաշրջանի քարտեզագրում

Ասադի հարցը կարծես թե լուծվում է. սկսվում է մեր տարածաշրջանի քարտեզագրում

Ասադի հարցը կարծես թե լուծվում է: Ասադը հեռանում է: Ինչ է դա նշանակում ընդհանրապես և մեզ համար` մասնավորապես:
Ընդհանրապես դա նշանակում է, որ Սիրիան այլևս, կամ գոնե տեսանելի ապագայում օրինական և ընտրված իշխանություն չի ունենալու: Այսինքն չկա օրինական իշխանություն, չկա և միասնական երկիր: Տարբեր զինված հրամանատարներն` իրենց սյուզերեն երկրների հետ միասին, տարբեր սեկտաներ` իրենց գուրուների և շեյխերի ղեկավարությամբ փորձելու են մի ամորֆ խորհուրդ ստեղծել` «անցման ժամանակաշրջանում» տարածքը կառավարելի դարձնելու համար, բնականաբար «միջազգային հանրության» վերահսկողության տակ:
Իմիջիայլոց, այդ խորհրդում միջազգային դիտորդների բաժնում Հայաստանը կարող է առաջարկել Լևոն Տեր-Պետրոսյանի թեկնածությունը որպես նախկին նախագահ, խաղաղության կողմնակից, նախկին սիրիացի, Կիլիկիայի մասնագետ և միջազգային հանրության քաջ գիտակ: Թող այնտեղ փորձ ձեռք բերի Արցախի խնդրի կարգավորմանը նպաստելու համար:
Ակսպիսով, Սիրիան, որպես պետություն անցնում է պատմության գիրկը: Վիկիպեդիայի «Սիրիա» բաժնում նոր հոդված է պետք պատրաստել:
Իսկ ինչ է դա նշանակում մեզ համար: Դա նշանակում է, որ սկսվում է մեր տարածաշրջանի քարտեզագրում, այսինքն գծվում է նոր քաղաքական քարտեզ՝ լի միջազգային հանրության զորամիավորումներով:
Հետաքրքիր կլինի հետևել, թե Միջազգային հանրությունը ինչպես է խաղաղություն պարտադրում, գլխներիս գալիքներին տեղյակ լինենք:

Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը