Աշխարհ

12.04.2017 10:15


Թրամփ. «Պուտինը վատ մարդու է աջակցում»

Թրամփ. «Պուտինը վատ մարդու է աջակցում»

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «Fox Business»–ի հետ զրույցում իր ափսոսանքն է հայտնել Ռուսաստանի՝ Սիրիայի իշխանություններին ցուցաբերած աջակցության համար։

«Պուտինն աջակցում է մի մարդու, որն իրականում վատ մարդ է։ Եվ ես կարծում եմ, որ դա շատ վատ է Ռուսաստանի համար, մարդկության համար, վատ է աշխարհի համար»,–ասել է Թրամփը։

Ավելի վաղ Թրամփը Սիրիայի նախագահ Բաշար Ասադին «կենդանի» էր անվանել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը