Աշխարհ

12.04.2017 10:55


Ռայան Գոսլինգը՝ «Խոստումը» ֆիլմի մասին (տեսանյութ)

Ռայան Գոսլինգը՝ «Խոստումը» ֆիլմի մասին (տեսանյութ)

Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմի #պահիրխոստումը (#keepthepromise) արշավին է միացել նաև հոլիվուդյան հայտնի դերասան Ռայան Գոսլինգը։

Դերասանը տեսանյութ է հրապարակել «Թվիթթերի» իր էջում՝ աջակցություն հայտնելով Կոնգոյում մարդու իրավունքների պաշտպանությանը:

«Պատերազմը Կոնգոյում ամենամահաբերն է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո: Ես խոստանում եմ պահել խոստումը` օգնելու աջակցել Կոնգոյում մարդու իրավունքներին»,- ասել է Գոսլինգը:

Հիշեցնենք՝ ֆիլմին իրենց աջակցությունն են հայտնել երաժիշտ Էլթոն Ջոնը, դերասան Սիլվեսթեր Ստալոնեն, երգչուհիներ Շերը, Բարբարա Սթրեյզանդը, թենիսիստ Անդրե Աղասին, դերասաններ Լեոնարդո ԴիԿապրիոն և այլ հայտնիներ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը