Աշխարհ

12.04.2017 12:35


Ֆրանսիայի նախագահի 4 թեկնածու Թուրքիայի նկատմամբ բացասական է տրամադրված. «Hürriyet»

Ֆրանսիայի նախագահի 4 թեկնածու Թուրքիայի նկատմամբ բացասական է տրամադրված. «Hürriyet»

Ապրիլի 23-ին Ֆրանսիայում տեղի կունենա նախագահական ընտրությունների առաջին փուլը: Ինչպես հայտնում է «ermenihaber.am»–ը՝ «Hurriyet»–ին հղումով, Ֆրանսիայի նախագահի պաշտոնին հավակնող թեկնածուներից 4-ը միտված չէ զարգացնելու հարաբերություններ Թուրքիայի հետ: Բացի դրանից, նրանք աջակցություն չեն ցուցաբերում Թուրքիայի՝ Եվրամիությանը (ԵՄ) անդամակցելու գործընթացին:

Մասնավորապես, Ֆրանսիայի «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ և նախագահի թեկնածու Մարին Լե Պենն իր նախընտրական քարոզարշավի ընթացքում բացասական է արտահայտվել Թուրքիայի՝ ԵՄ անդամակցության վերաբերյալ: Նա մի քանի անգամ շեշտել է, որ դեմ է Թուրքիայի և ԵՄ-ի միջև ստորագրված փախստականների վերաբերյալ համաձայնագրին:

Լե Պենը խստորեն քննադատել է Ֆրանսիայի ներկայիս նախագահ Ֆրանսուա Օլանդին և Գերմանայի կանցլեր Անգելա Մերկելին Թուրքիային ենթարկվելու համար:

Լե Պենի մրցակից Էմանուել Մաքրոնը նույնպես դրական չի տրամադրված Թուրքիայի նկատմամբ: Նա ԵՄ-ին կոչ էր արել «դռները փակել» Թուրքիայի առջև:

Թուրքիայի նկատմամբ դրական տրամադրված չէ նախագահի թեկնածու Ֆիյոն Ֆրանսուան, ով 2007-2012թթ. զբաղեցրել է Ֆրանսիայի վարչապետի պաշտոնը: Նա ևս ասել է, որ Թուրքիայի բանակցությունները ԵՄ-ի հետ չեն կարող հաջողությամբ պսակվել: Համարում է, որ Թուրքիայի անդամակցությունը թե՛ ԵՄ-ի և թե ՛Ֆրանսիայի համար ցանկալի չէ:

Իսկ ահա Ֆրանսիայի նախագահի թեկնածուների շարքում հայտնված Ժան Ժուկ Մելանշոն չափազանց կոշտ դիրքորոշում ունի Թուրքիայի նկատմամբ: Բացի այն, որ նա դեմ է Թուրքիայի և ԵՄ-ի միջև ընթացող բանակցություններին, նաև իր աջակցությունն է հայտնել, որ Եվրամիությունը «Քրդստանի բանվորական կուսակցությանը» հանի ահաբեկչական կազմակերպությունների ցուցակից:

Այս խորագրի վերջին նյութերը