Աշխարհ

12.04.2017 19:45


Կենսագիր. «Արքայազն Չարլզը միշտ դուրսպրծուկ է համարել Քեյթին» (լուսանկար)

Կենսագիր. «Արքայազն Չարլզը միշտ դուրսպրծուկ է համարել Քեյթին» (լուսանկար)

Վերջերս համացանցում են հայտնվել արքայազն Չարլզի՝ հրատարակման պատրաստվող կենսագրության հերթական գլուխները, որոնք արդեն հասցրել են մեծ աղմուկ բարձրացնել մամուլում։

Այս անգամ թագավորական ընտանիքի կենսագիր Սալլի Բեդելլ Սմիթը շոշափել է Եղիսաբեթ 2–րդի որդու՝ հարսի հետ ունեցած հարաբերությունները։

Պարզվել է՝ արքայազն Ուիլյամի հայրը դեմ է եղել Քեյթ Միդլթոնի հետ նրա ամուսնությանը։ Հեղինակի խոսքով՝ «Չարլզը միշտ դուրսպրծուկ է համարել Քեյթին, որը փորձում է «փիարվել» իր որդու հաշվին։ Միակ նպատակը, որը հետապնդում է Քեմբրիջի դքսուհին, անգլիացիների աջակցությանը հասնելն ու «ժողովրդական» արքայադուստր դառնալն է, ինչպիսին էր Դիանան»։

Այդ պատճառով էլ Չարլզը մինչ օրս հավանություն չի տալիս Ուիլյամի ու նրա կնոջ անվերջանալի ֆոտոսեսիաներին։ Նրա կարծիքով թագավորական ընտանիքի անդամներն ավելի զուսպ պետք է պահեն իրենց, այլ ոչ թե հոլիվուդյան աստղերի նման։


7or.am

Այս խորագրի վերջին նյութերը