Աշխարհ

13.04.2017 16:56


Սավչենկոն իր անունով կուսակցություն է ստեղծել

Սավչենկոն իր անունով կուսակցություն է ստեղծել

Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր Նադեժդա Սավչենկոն նոր կուսակցություն է ստեղծել և այն անվանակոչել իր պատվին։ Այս մասին հայտնում է «Life.ru»–ն՝ ուկրաինական ԶԼՄ–ին հղումով։ Շարժումը կոչվում է «Նադեժդայի Սավչենկոյի հասարակական–քաղաքական պլատֆորմ»։

Աղբյուրը հիշեցնում է՝ 2016–ի դեկտեմբերի Սավչենկոն դուրս է եկել «Բատկիվշչինա» կուսակցությունից «անհաղթահարելի գաղափարական տարաձայնությունների» պատճառով։

2017-ի փետրվարին էլ նրա հետ կապերը խզել է РУНА քաղաքացիական պլատֆորմը, որի հիմնադիրներից մեկն էլ ինքը Սավչենկոն է։

Առայժմ հայտնի չէ՝ որ թևին է իրեն դասելու Սավչենկոյի կուսակցությունը, սակայն ենթադրվում է, որ այն ընդդիմադիր բնույթ կկրի։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը