Աշխարհ

13.04.2017 16:47


Ադրբեջանը զորավարժություն է սկսում 30 հազար զինծառայողի մասնակցությամբ

Ադրբեջանը զորավարժություն է սկսում 30 հազար զինծառայողի մասնակցությամբ

Ապրիլի 16-ին Ադրբեջանի բանակը սկսելու է խոշորամսշտաբ զորավարժություն, որին ներգրավվելու է 30 հազար անձնակազմ, 250-ից ավելի տանկ և այլ զրահատեխնիկա, ավիացիա և այլ սպառազինություն: razm.info–ն գրում է, որ այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ կայքը:

Զորավարժության ընթացքում խաղարկվելու են համազորային մարտի վարման և բարդ աշխարհագրական տեղանքում գործողությունների իրականացման տարբեր մեթոդներ:

Վարժանքների ընթացքում իրականացվելու են նաև զորքերի ու հրամանատարական կետերի տեղափոխություններ, մոբիլիզացիոն ռեզերվի հավաքագրում և այլն:

Զորավարժությունը տևելու է մինչև ապրիլի 21-ը:

Վերը նշված ուժերից բացի, զորավարժությանը ներգրավվելու են նաև ավիացիոն տեխնիկա (25 միավոր), հրթիռահրետանային միջոցներ (200 միավոր), ինչպես նաև ռադիոէլեկտրոնային հետախուզության միջոցներ և անօդաչու թռչող սարքեր:


Այս խորագրի վերջին նյութերը