Աշխարհ

13.04.2017 21:35


Անջելինա Ջոլին նորից պատրաստվում է ամուսնանալ (լուսանկար)

Անջելինա Ջոլին նորից պատրաստվում է ամուսնանալ (լուսանկար)

Հոլիվուդյան հայտնի դերասանուհի Անջելինա Ջոլին, որը Բրեդ Փիթից բաժանվել է 7 ամիս առաջ, պատրաստվում է նորից ամուսնանալ։ Այս մասին գրում է «InTouch Weekly»–ն։

Նշվում է, որ Ջոլին դեռևս 2016–ին նոր սիրեցյալ է գտել, և մի քանի ամսում նրանց հարաբերությունները բավական լրջացել են։ Սիրավեպի խորհրդավոր հերոսի անունն առայժմ հայտնի չէ։ Շշուկներ են պտտվում, որ դերասանուհու սիրտը գրավածը 40-ամյա բրիտանացի գործարար է, որի հետ Ջոլիին ծանոթացրել են Լոնդոնի ընկերները։

Ինսայդերները գրում են, որ մի քանի շաբաթ հետո Ջոլին նոր սիրեցյալի հետ Լոս Անջելես կմեկնի՝ նրան իր երեխաների հետ ծանոթացնելու։ Բացի այդ, նա ձգտում է արագ ավարտին հասցնել ամուսնալուծության գործընթացը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը