Աշխարհ

17.04.2017 10:25


Հարցում. ռուսաստանցիների 30%–ը սկսել է վատ վերաբերվել Թրամփին

Հարցում. ռուսաստանցիների 30%–ը սկսել է վատ վերաբերվել Թրամփին

Վերջին ամսվա ընթացքում ռուսաստանցիները սկսել են վատ վերաբերվել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին։ Այս մասին հայտնում է РИА «Новости»–ն՝ Հասարակական կարծիքի հարցման համառուսական կենտրոնի տվյալները վկայակոչելով։

Ըստ այդմ՝ Թրամփի նկատմամբ բացասական տրամադրված ռուսաստանցիների թիվն աճել է՝ հասնելով 39%–ի։ Ամերիկացի առաջնորդի հանդեպ դրական է տրամադրված ռուսաստանցիների 13%–ը։

Նշվում է, որ ԱՄՆ–ը ռուսաստանցիների մոտ անվստահություն (31%), հիասթափություն (19%), անտարբերություն (29%) է առաջացնում, ԱՄՆ–ի հետ սկսել է հույսեր չկապել ՌԴ քաղաքացիների 11%–ը, հարգանքը կորցրել է 6%–ը, 5%–ն էլ այլևս չի համակրում Թրամփին։

«ԱՄՆ–ի կողմից Սիրիան հրթիռակոծելը «սառը ցնցուղ» էր ռուսաստանցիների մեծ մասի համար, որոնք ռուս–ամերիկյան հարաբերությունների բարելավման հույս ունեին ԱՄՆ նախագահի փոփոխությունից հետո։ Թրամփի ագրեսիվ պահվածքը վերստին անվստահություն ու անբարյացկամություն է առաջացրել ԱՄՆ–ի նկատմամբ, որոնք բնորոշ էին ռուս հանրությանը վերջին 2 տասնամյակների ընթացքում»,– հայտարարել է Հասարակական կարծիքի հարցման համառուսական կենտրոնի գլխավոր տնօրեն Վալերի Ֆյոդորովը։

Հարցմանը մասնակցել է 1,2 հազ ռուսաստանցի։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը