Աշխարհ

17.04.2017 12:40


Չինաստանում ավտոբուսն ընկել է գետը. կան զոհեր

Չինաստանում ավտոբուսն ընկել է գետը. կան զոհեր

Չինաստանի հարավ-արևմուտքում ավտոբուսն ընկել է գետը․ առնվազն 10 մարդ զոհվել է, ևս 5-ը վիրավորվել է: Այս մասին հայտնում է «ren.tv»-ն։

4 ուղևոր էլ համարվում է անհետ կորած։ Որոնողական աշխատանքներ են իրականացվում։

Դեպքը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ ավտոբուսն ընթանալիս է եղել կամրջով:

Վթարի հանգամանքները ճշտվում են:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը