Աշխարհ

17.04.2017 13:09


Թուրքիայում հանրաքվեն ուղեկցվել է արյունահեղությամբ

Թուրքիայում հանրաքվեն ուղեկցվել է արյունահեղությամբ

Ապրիլի 16-ին Թուրքիայում անցկացված սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ժամանակ արյունալի միջադեպ է տեղի ունեցել: Ինչպես հայտնում է «ermenihaber.am»–ը՝ «Birgün»–ին հղումով, Դիարբեքիր նահանգի Չերմիք շրջանի Յաբանարդը գյուղում հանրաքվեի մասնակիցների միջև բռնկված վեճն ավարտվել է արյունահեղությամբ:

Գյուղի դպրոցում հիմնված ընտրատեղամասերից մեկում առավոտյան 9:30-ի սահմաններում վեճ է սկսվել միմյանց ազգակից երկու խմբի միջև: «Այո»-ի և «ոչ»-ի ճամբարներին պատկանող երկու եղբոր ընտանիքների միջև ծագած միջադեպի ընթացքում գյուղապետի որդին կրակ է բացել իր հորեղբոր ընտանիքի վրա: Արդյունքում վիրավորվել է երեք քաղաքացի, որոնցից երկուսը մահացել է հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին, երրորդը՝ արդեն հիվանդանոցում: Դեպքի առթիվ ձերբակալվել են գյուղապետի երկու որդիները:

Եվ ձերբակալվածները, և սպանվածները Յըլդըզ ընտանիքից են: Լրատվամիջոցների համաձայն՝ վեճի պատճառ է հանդիսացել այն, որ սպանվածներից մեկը փորձել է խանգարել իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության ներկայացուցիչ իր եղբորը, ով քվեարկել է գյուղում չգտնվող բնակիչների փոխարեն:

Այս խորագրի վերջին նյութերը