Աշխարհ

17.04.2017 14:50


Ադրբեջանում մեկնարկել է խոշոր զորավարժությունը

Ադրբեջանում մեկնարկել է խոշոր զորավարժությունը

Հայտարարված 30 հազար զինծառայողների մասնակցությամբ զորավարժությունն Ադրբեջանում մեկնարկել է ապրիլի 16-ին: Մեծաթիվ անձնակազմից բացի, այս զորավարժությանը ներգրավված են նաև 200 միավոր հրթիռահրետանային միջոցներ, ավիացիա և անօդաչու թռչող սարքեր: Այս մասին հայտնում է razm.info-ն։

Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությանը կից լուսանկարներից երևում է, որ զորավարժությանը ներգրավված են նաև «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ կայաններ և 152 մմ «Գիացինտ-Բ» քարշակվող հաուբիցներ:

Ադրբեջանական բանակը նման մասշտաբի զորավարժությունների անցկացման մասին հայտարարել է նաև նախկինում: Մասնավորապես 60 և 65 հազար զինծառայողների մասնակցությամբ զորավարժությունների անցկացման մասին ադրբեջանակն կողմը հայտարարել է 2015 և 2016 թվականներին: Այդ ժամանակ նույնպես ադրբեջանական կողմը պատշաճ չի ծանուցել անցկացվելիք վարժանքների մասին:

Մանրամասները՝ razm.info-ում։

Այս խորագրի վերջին նյութերը