Աշխարհ

17.04.2017 15:38


Իրանը նոր ռազմանավ է տեղակայելու Կասպից ծովում (լուսանկար)

Իրանը նոր ռազմանավ է տեղակայելու Կասպից ծովում (լուսանկար)

Իրանի նոր հրթիռային ռազմանավը ներգրավվելու է Կասպից ծովի իրանական նավատորմում մոտ ապագայում: Այս մասին հայտարարել է Իրանի բանակի ռազմածովային ուժերի հրամանատարը, փոխանցում է իրանական «Թասնիմ» գործակալությունը:

«Սեփար» անունը ստացած ռազմանավը Իրանի կասպյան նավատորմի կազմի մեջ է ընդգրկվելու իրանական օրացույցով ընթացիկ տարվա մեջ (մինչև 2018թ. մարտ):

Իրանի ռազմածովային ուժերի ռազմանավերի մեծ մասը տեղակայված է երկրի հարավային ռազմածովային բազաներում, մասնավորապես Պարսից ծոցի պաշտպանությունն ապահովելու համար:

Ավելի փոքրաթիվ Կասպյան նավատորմը տեղակայված է Բանդար Անզալի նավահանգստում, որտեղից վերջին տարիների ընթացքում իրանական ռազմանավերը մի քանի բարեկամական այցելություններով մեկնել են Ադրբեջանի, Ռուսաստանի, իսկ օրեր առաջ՝ նաև Ղազախստանի նավահանգիստներ:

Աղբյուրը՝ razm.info

Այս խորագրի վերջին նյութերը