Աշխարհ

18.04.2017 10:25


Լապշինը հոսպիտալացվել է

Լապշինը հոսպիտալացվել է

Ադրբեջանում կալանքի տակ գտնվող բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինը հոսպիտալացվել է Բաքվում: Այս մասին, «Trend»–ի փոխանցմամբ, հայտնել է Լապշինի փաստաբան Էդուարդ Չերնինը։

Վերջինը նշել է, որ Լապշինը սրտի շրջանում ցավեր է ունեցել, որից հետո տեղափոխվել է Բաքվի մասնավոր կլինիկաներից մեկը. այնտեղ բլոգերի մոտ տախիկարդիա է ախտորոշվել:

Ավելի վաղ Լապշինի կինը՝ Եկատերինան, հայտարարել էր, որ ամուսինն առողջական խնդիրներ ունի:

Հիշեցնենք՝ Ադրբեջանը բլոգերին «սև ցուցակ» էր ներառել Արցախ այցելությունների համար: Բելառուսում ձերբակալված բլոգերին Մինսկն արտահանձնել է Բաքվին:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը