Աշխարհ

18.04.2017 10:30


Թրամփը շնորհավորել է Էրդողանին

Թրամփը շնորհավորել է Էրդողանին

Սահմանադրական հանրաքվեում հաղթանակ տանելու կապակցությամբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շնորհավորել է իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանին։ Այս մասին հայտնում է «Reuters»–ը՝ վկայակոչելով Էրդողանի շրջապատում իր աղբյուրներին։

Հիշեցնենք՝ ավելի վաղ Պետդեպի պաշտոնական ներկայացուցիչ Մարկ Թոները հիշեցրել է հանրավքեի արդյունքների կապակցությամբ ԵԱՀԿ-ի մտահոգությունը, նշել, որ տեղի են ունեցել խախտումներ թե՛ քվեարկության, թե՛ քարոզարշավի ընթացքում, որի հետևանքով «ոչ»-ի կողմնակիցներն «անհավասար խաղադաշտում» են հայտնվել։ ԱՄՆ-ը Թուրքիայի իշխանություններին կոչ է արել պաշտպանել հիմնարար ազատություններն ու իրավունքները։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը