Աշխարհ

19.04.2017 12:52


Կրակոցներ են արձակվել Անկարայի քաղաքապետարանի շենքի ուղղությամբ (ֆոտոշարք)

Կրակոցներ են արձակվել Անկարայի քաղաքապետարանի շենքի ուղղությամբ (ֆոտոշարք)

Թուրքիայի մայրաքաղաք Անկարայի քաղաքապետարանի շենքի ուղղությամբ կրակոցներ են արձակվել։ Ինչպես հայտնում է «Բիրգյուն» պարբերականը, անհայտ անձը երեք կրակոց է արձակել և դիմել փախուստի:

Գնդակները դիպել են 11–րդ և 13–րդ հարկերի պատուհաններին։ Տուժածներ չկան։

Իրավապահները հետախուզական աշխատանքներ են իրականացնում հանցագործի ինքնությունը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ:

Հիշեցնենք, որ անհայտ անձինք կրակահերթ էին բացել Թուրքիայում տեղի ունեցած սահմանադրական հանրաքվեում «ոչ» քվեարկած «Kanal D» հեռուստաընկերության լրագրող Իրֆան Դեղիրմենջիի տան ուղղությամբ ևս։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը