Աշխարհ

19.04.2017 16:00


Մարիա Զախարովա. «Լավրովը և Զանիերը կքննարկեն ղարաբաղյան հակամարտության հարցը» (տեսանյութ)

Մարիա Զախարովա. «Լավրովը և Զանիերը կքննարկեն ղարաբաղյան հակամարտության հարցը» (տեսանյութ)

«Կարող եմ ասել, որ շփումների հնարավորությունը, նշված ձեր կողմից Լեռնային ղարաբաղի վերաբերյալ, առկա է: Դեռ հստակ նախանշումներ չկան, որոնց մասին կարող էի տեղեկացնել»,-այսօր լրագրողների համար հրավիրված հերթական ճեպազրույցում ասաց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հնարավոր հանդիպման հարցին:

Ինչ վերաբերվում է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի և ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերի հանդիպման ժամանակ ղարաբաղյան հակամարտության թեմային հնարավոր անդրադարձին, Զախարովան ասաց, որ «անդրադարձ կլինի նաև այս հարցին, հաշվի առնելով, որ այն ներկայում հատուկ կարևորություն է կրում»:

Աղբյուրը՝ Zham.am

Այս խորագրի վերջին նյութերը