Աշխարհ

19.04.2017 16:45


Ֆիյոն. «Եթե իմ հակառակորդը լինի «Ազգային ճակատը», կնշանակի, որ երկրում գործերը լավ չեն ընթանում»

Ֆիյոն. «Եթե իմ հակառակորդը լինի «Ազգային ճակատը», կնշանակի, որ երկրում գործերը լավ չեն ընթանում»

Ֆրանսիայի նախագահի թեկնածու, երկրի նախկին վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնի խոսքով՝ եթե նախագահական ընտրություններում «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենը երկրորդ փուլում հայտնվի, կնշանակի՝ երկրում ամեն ինչ վատ է։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ «Նովոստին»։

«Երկրորդ փուլում ես կհանդիպեմ այն հակառակորդի հետ, ում ինձ համար կընտրեն ֆրանսիացիները։ Եթե իմ հակառակորդը լինի «Ազգային ճակատը», կնշանակի, որ երկրում գործերը լավ չեն ընթանում», - ասել է Ֆիյոնը՝ ի պատասխան «Parisien»–ի ընթերցողների հարցերին։

Հիշեցնենք՝ Ֆրանսիայում նախագահական ընտրությունները տեղի են ունենալու երկու փուլով՝ ապրիլի 23-ին և մայիսի 7-ին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը