Աշխարհ

19.04.2017 17:15


2017-ի հունվար-մարտ ամիսներին Սիրիայում ՌԴ ԶՈւ կորուստները 4 անգամ շատ են հայտարարվածից. Reuters

2017-ի հունվար-մարտ ամիսներին Սիրիայում ՌԴ ԶՈւ կորուստները 4 անգամ շատ են հայտարարվածից. Reuters

Reuters լրատվական գործակալությունը հայտնում է, որ Սիրիայի Պալմիրա քաղաքում Ռուսաստանի կողմից զոհվածների թիվը 2017-ի հունվարի վերջից մինչև մարտի վերջն ընկած ժամանակահատվածում գերազանցում է ՌԴ ՊՆ հրապարակած տվյալներին՝ հասնելով 21-ի: Ռուսաստանի ՊՆ-ն պաշտոնապես հայտնել է միայն 5 զոհի մասին: Այս մասին գրում է razm.info–ն։

Ըստ գործակալության՝ Ռուսաստանի կողմից Սիրիայում են նաև վարձկաններ, որոնք զինված ուժերի կազմում չեն, սակայն Ռուսաստանը ժխտում է նրանց առկայությունը:

Reuters-ը հայտնում է նաև, որ Սիրիայում փետրվարին և մարտին մահացել են վարձկաններ 41-ամյա Ալեքսեյ Սաֆոնովը, 46-ամյա Վլադիմիր Պլյուտինսկին և 27-ամյա Միխայիլ Նեֆեդովը: Գործակալության հարցմանը ՌԴ պաշտպանության և արտաքին գործերի նախարարությունները և Դամասկոսում ռուսաստանյան հյուպատոսությունը չեն պատասխանել:

Ավելի ուշ ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը հերքել է Reuters գործակալության տարածած տեղեկատվությունը և ողջ հոդվածն անվանել «սեփական վերնագիրը արդարացնելու համար տառերի կույտ»:

Մանրամասները՝ razm.info–ում։


Այս խորագրի վերջին նյութերը