Աշխարհ

19.04.2017 16:50


Թուրքիա ուղևորվող ռուսական նավը Սև ծովում խորտակվել է

Թուրքիա ուղևորվող ռուսական նավը Սև ծովում խորտակվել է

Ռուսաստանից դեպի Թուրքիա ուղևորվող նավը Սև ծովում խորտակվել է: Ըստ թուրքական «Սոնդաքիքա» լրատվական կայքի՝ նավում եղել է 12 մարդ, որոնցից 5-ը փրկվել է, իսկ 7-ի մասին դեռ տեղեկություն չկա։ Այս մասին փոխանցում է «ermenihaber.am»–ը։

Ըստ աղբյուրի՝ ուղևորներից 2-ը եղել են ռուսներ, 9-ը՝ ուկրաինացիներ, իսկ մեկը՝ Վրաստանի քաղաքացի։

Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության Ղրիմի վարչության պետ Վլադիմիր Իվանովը հայտնել է, որ փրկվածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է։ Նա նաև նշել է, որ եղանակային վատ պայմանները խոչընդոտում են ջրում մնացածներին փրկելու համար տարվող աշխատանքները։

Այս խորագրի վերջին նյութերը