Աշխարհ

20.04.2017 10:35


Էրդողան. «ԵԱՀԿ–ն ահաբեկիչների խումբ է ուղարկել որպես դիտորդներ»

Էրդողան. «ԵԱՀԿ–ն ահաբեկիչների խումբ է ուղարկել որպես դիտորդներ»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռուստահաղորդումներից մեկի ժամանակ անդրադառնալով ԵԱՀԿ դիտորդների դժգոհություններին՝ հանրաքվեի ընթացքում տեղ գտած խախտումների առնչությամբ, հայտարարել է.

«ԵԱՀԿ–ն ահաբեկիչների խումբ է ուղարկել որպես դիտորդներ»։

«OdaTv»–ի փոխանցմամբ՝ Էրդողանը նշել է, որ դիտորդներից մեկը նախկինում լուսանկարվել է «Քրդստանի բանվորական կուսակցության» դրոշով, հետևաբար չի կարող համարվել անկախ դիտորդ։

Հիշեցնենք՝ ԵԱՀԿ դիտորդների խումբը հայտարարել էր, որ Թուրքիայում անցկացված հանարքվեն չի համապատասխանել ԵՄ չափանիշներին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը