Աշխարհ

20.04.2017 12:23


Սահակաշվիլին պարծեցել է իր «ընկեր Դոնալդով»

Սահակաշվիլին պարծեցել է իր «ընկեր Դոնալդով»

«Ուրիշ Ուկրաինա» հեռուստաշոուի ժամանակ Օդեսսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սահակաշվիլին որոշել է ծաղրել Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյին վերջինի հայտնի արտահայտության համար։ Պորոշենկոն ասել էր՝ մարդիկ, ովքեր շան բույն էլ չեն սարքել, ապակայունացնում են երկրում տիրող իրադրությունը։

«Իմ ընկեր Դոնալդը շան բույն չի շինում. երկնաքերներ է կառուցում»,– «Life.ru»–ի փոխանցմամբ՝ պարծեցել է Սահակաշվիլին։

Նախկին նահնագապետին հունից հանել է նաև պատգամավոր Օլեգ Բարնիի կողմից իրեն ուղղված մեղադրանքը. Բարնին հայտարարել է, որ Սահակաշվիլին Ռուսաստանի համար է աշխատում։

«Ես չեմ ընդունի նման խոսքեր։ Ես գործարան չունեմ Ռուսաստանում, առևտուր չեմ անում Ռուսաստանի հետ։ Պուտինն ասել է, որ ուզում է սպանել ինձ, նա ինձ թշնամի է համարում, ես պայքարում եմ Պուտինի դեմ»,–ասել է Սահակաշվիլին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը