Աշխարհ

20.04.2017 20:20


Անջելինա Ջոլին 19 մլն ֆունտ է առաջարկել այս առանձնատան համար (ֆոտոշարք)

Անջելինա Ջոլին 19 մլն ֆունտ է առաջարկել այս առանձնատան համար (ֆոտոշարք)

Հոլիվուդյան հայտնի դերասանուհի Անջելինա Ջոլին 25 մլն դոլար (19 մլն ֆունտ ստեռլինգ) է առաջարկել Լոս Անջելեսի Լաֆլին Պարկում գտնվող այս շքեղ առանձնատան համար, որի նախկին տերը 20-րդ դարի հեղինակավոր ամերիկացի ռեժիսոր, կինոարտադրության հայրերից մեկն էր՝ Սեսիլ Բ. դե Միլլը։

1913–ին կառուցված տունը, որը լողավազան, մեծ գրադարան, 6 ննջասենյակ ու 10 լոգասենյակ ունի, բավական հարմար է Ջոլիի ու նրա 6 երեխայի համար։ Դասական դիզայնով առանձնատունը վերջերս է վերանորոգվել և հիանալի վիճակում է։ Այն ավելի քան 2 հեկտար տարածություն է զբաղեցնում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը