Աշխարհ

21.04.2017 08:07


«Մանչեսթեր Յունայթեդը» Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչ դուրս եկավ (տեսանյութ)

«Մանչեսթեր Յունայթեդը» Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչ դուրս եկավ (տեսանյութ)

«Մանչեսթեր Յունայթեդը» Եվրոպայի լիգայի կիսաեզրափակչի ուղեգիր է նվաճել: Քառորդ եզրափակչի պատասխան խաղում բելգիական «Անդերլեխտին» հաղթել է 2:1 հաշվով:

Հանդիպման 10-րդ րոպեին հաշիվը բացել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։ Սա նրա 5-րդ գոլն է Եվրոպայի լիգայի այս մրցաշարում:

«Անդերլեխտը» հաշիվը հավասարեցրել է 32-րդ րոպեին:

Երկրորդ խաղակեսը ևս ավարտվել է 1:1 հաշիվով, և նշանակվել է լրացուցիչ ժամանակ:

107-րդ րոպեին հաղթական գոլի հեղինակ է դարձել Մարկուս Ռեշֆորդը:

«Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա) - «Անդերլեխտ» (Բելգիա)՝ 2:1 (առաջին խաղ՝ 1:1)

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը