Աշխարհ

21.04.2017 09:50


Իրանի ՆԳՆ-ն հրապարակել է նախագահի թեկնածուների վերջնական ցանկը

Իրանի ՆԳՆ-ն հրապարակել է նախագահի թեկնածուների վերջնական ցանկը

Իրանի նախագահական ընտրություններին կկարողանա մասնակցել 6 թեկնածու. երկրի ՆԳՆ-ն հրապարակել է նրանց վերջնական ցուցակը, որն արդեն հաստատվել է Պահապանների խորհրդի կողմից։

Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադի անունը ցուցակում նշված չէ, որը գրանցվել էր ընտրություններին մասնակցելու համար։ Այս մասին հայտնում է PressTV–ն։

Նախագահական ընտրություններին կկարողանան մասնակցել Իրանի գործող նախագահ Հասան Ռոհանին, «Իրանի հեղափոխական ուժերի ազգային ճակատ» պահպանողական կուսակցությունների դաշինքի ներկայացուցիչ, Ռեզա իմամի դամբարանի պահապան Էբրահիմ Ռայիսին, մշակույթի նախկին նախարար Մոստաֆա Միրսալիմը, նախկին փոխնախագահ Մոստաֆա Հաշեմի- Տաբան, առաջին փոխնախագահ Էսհակ Ջահանգիրին, Թեհրանի քաղաքապետ Մոհամմադ – Բագեր Կալիբաֆը։

Հիշեցնենք՝ ԻԻՀ–ում նախագահական ընտրությունները նշանակված են մայիսի 19-ին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը