Կարծիք

21.04.2017 21:51


Արվեստագետը ինքնուրույն, ինքնասացի, կամակոր, բարդ տեսակ է

Արվեստագետը ինքնուրույն, ինքնասացի, կամակոր, բարդ տեսակ է

Արվեստագետը ինքնուրույն, ինքնասացի, կամակոր, բարդ տեսակ է:
Խոսքը իսկական արվեստագետի մասին է:
Անկախությունից հետո հանկարծ հայտնաբերեցինք, որ այդ տեսակը հազվագյուտ է: Չի՛ երկնչում, չի՛ կեղծում, չի՛ ծախվում (ինչպես հիմա են ծախվում հինգ րոպե պակաս..բայց դրանք պալատական խեղկատակներ են)...
Եվ որ ամենակարևորն է՝ իսկական արվեստագետը չի՛ լռում...
Այդպիսին էր գեղանկարիչ ԿԱՐԵՆ ՍՄԲԱՏՅԱՆԸ...
1990-ականների սկզբից մինչև իր մահը (2008) նրան տեսել եմ, այսպես ասած, ամենաթեժ կետերում. մի՛շտ համարձակորեն ասել է այն ամենը, ինչ մտածել է թե՛ իշխողների, և թե՛ այն միության ղեկավարության մասին, որի անդամն էր: Կարեն Սմբատյանը բաց նյարդով էր զգում մեր իրականությունը, տանել չէր կարողանում անարդարությունն ու կեղծիքը...
Նրա սերնդակիցներից շատերը հաճույքով հպվեցին պալատականների քղամիդին, դրա շնորհիվ ձեռք բերեցին ուզածը...
ՆԿԱՐԻՉԸ մնաց անդրդվելի...
Ախր, երբ դեռ հայտնի չէր, թե որ ծակուծուկերում էին մերօրյա «նժդեհականները», հայ կերպարվեստի ամենավառ դեմքերից մեկը՝ Կարեն Սմբատյանն արդեն Նժդեհի դիմանկարը կերտել էր, արդեն ստեղծել էր հայ ֆիդայինների սեփական «պատկերասրահը» (այն էլ սովետի գրաքննության պայմաններում):
Ուրեմն՝ ինչո՞ւ պետք է խոնարհվեր ժամանակավոր տերերի առաջ...
1957-ին ստեղծած ինքնադիմանկարը շատ բան է ասում այս տաղանդավոր նկարչի էության, խառնվածքի, կամքի, սկզբունքայնության մասին...
Իր տեսակին չդավաճանեց մինչև վերջ...

ԾՆՈՒՆԴԴ ՇՆՈՐՀԱՎՈ՛Ր, տաղանդավոր մարդ և օրինակելի քաղաքացի...

Կիմա Եղիազարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը