Աշխարհ

22.04.2017 09:10


Լավրովն ու Թիլլերսոնը հեռախոսազրույց են ունեցել

Լավրովն ու Թիլլերսոնը հեռախոսազրույց են ունեցել

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլլերսոնի հետ։ Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ կայքում։

Զրույցի ընթացքում Լավրովն ափսոսանք է հայտնել, որ ԱՄՆ–ը դեմ է հանդես եկել սիրիական Խան–Շեյհունում զարինի կիրառումը փորձագետների կողմից հետաքննելու ՌԴ առաջարկին։

Զրուցակիցները պայմանավորվել են կարգադրել ևս մեկ անգամ դիտարկել այդ գրոհն օբյեկտիվորեն հետաքննելու հնարավորությունը՝ ՔԶԱԿ–ի հովանու ներքո։

Բացի այդ, դիվանագետները պայմանավորվել են «երկկողմ հարաբերություններից սադրիչներին չեզոքացնելու ուղիներ փնտրել»։

Ավելի վաղ Լավրովն ԱՄՆ–ին ու նրա դաշնակիցներին մեղադրել էր Սիրիայի ռեժիմը փոխելու փորձ անելու մեջ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը