Աշխարհ

22.04.2017 10:17


Իտալիան կաջակցի հակառուսական պատժամիջոցները երկարացնելու ընդհանուր որոշմանը

Իտալիան կաջակցի հակառուսական պատժամիջոցները երկարացնելու ընդհանուր որոշմանը

Իտալիայի վարչապետ Պաոլո Ջենտիլոնին հայտարարել է, որ իր երկիրը կաջակցի Մոսկվայի դեմ կիրառվող սահմանափակումները երկարացնելու ընդհանուր որոշմանը՝ միևնույն ժամանակ հավելելով, որ երկրի տնտեսության վրա ամենաշատն են ազդում պատժամիջոցները։

«Ինչ վերաբերում է Ռուսաստանին. Եվրոպային հարկավոր է պահպանել միասնությունը։ Դա ոչ միշտ է հեշտ մեզ համար, որովհետև պատժամիջոցներն ամենաշատն ազդում են Իտալիայի ու Գերմանիայի տնտեսությունների վրա»,– «Life.ru»–ի փոխանցմամբ՝ հայտարել է Ջենտիլոնին «Washington Post»–ի հետ զրույցում։

«Մենք կաջակցենք ընդհանուր որոշմանը և չենք խախտի միասնությունը։ Հարկ եղած դեպքում մենք պետք է ցույց տանք, որ թույլ չենք»,–ասել է իտալացի գործիչը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը