Կարծիք

22.04.2017 15:14


Հաստատվել է կառավարման ավտորիտար ռեժիմ

Հաստատվել է կառավարման ավտորիտար ռեժիմ

ՍԱՍ-ի ձայնագրությունը, իմ կարծիքով, խորությամբ չի ընկալվել և դիսկուրսը համբալ-ոչ համբալ դաշտ է տեղափոխվել, ինչի համար պետք է շնորհակալություն հայտնել ԵԼՔ-ին` շեղելու համար բուն խնդրից:
Իսկ խնդիրը այլ է` Հայաստանի տնտեսությունը, ըստ Համաշխարհային Բանկի, աշխարհի ամենամոնոպոլիզացվածներից է:
Դա նշանակում է, որ տնտեսության խստագույն վերահսկողության միջոցով հաստատվել է կառավարման ավտորիտար ռեժիմ: Մարդիկ աշխատանքային այլընտրանք չունենալու պատճառով ստրկացվել են աշխատատուների կողմից, վերջիններս էլ, իրենց հերթին, իշխանության կողմից: Ու դեռ հարց է, թե ով է ավելի անազատ՝ ՍԱՍ-ի Արտակը, թե՞ ձայնագրության միջի Սիրանուշը:
Սա է խնդիրը, և խոսակցությունը տեղափոխել այն դաշտը, թե մարդիկ են մեղավոր, որովհետև համբալ են, կարծում եմ, դա հենց այն է, ինչը պետք է իշխանական պրոպագանդային, որ իրական պատճառները չարծարծվեն:

Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը