Աշխարհ

24.04.2017 07:51


«Ռեալ»-«Բարսելոնա»՝ գոլառատ խաղ (տեսանյութ)

«Ռեալ»-«Բարսելոնա»՝ գոլառատ խաղ (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 33-րդ տուրում Էլ Կլասիկոն է ընթացել «Սանտագո Բերնաբեու» մարզադաշտում«Ռեալը» 2:3 հաշվով պարտվել է «Բարսելոնային»:

Առաջին գոլը խփվել է 28-րդ րոպեին՝ Կազեմիրոյի կողմից:

5 րոպե անց Լիոնել Մեսսին հավասարեցրել է հաշիվը:

73-րդ րոպեին Ռակիտիչն է դարձել գոլի հեղինակ:

4 րոպե անց Սերխիո Ռամոսը սահընկման համար կարմիր քարտ է ստացել, սակայն «Ռեալը» դաշտում 10 ֆուտբոլիստով կարողացել է հավասարեցնել հաշիվը։

Խաղի ավարտից 5 րոպե առաջ Մարսելոյի փոխանցումից հետո փոխարինման մտած Խամես Ռոդրիգեսը գնդակն ուղարկել է հյուրերի դարպասը:

Իսկ 90+2-րդ րոպեին Լիոնել Մեսսին խփել է իր թիմի հաղթական գոլը:

Հանդիպումից հետո «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանն ասել է.

«Չենք կարող ուրախանալ: Հնարավորություններ ունեինք, սակայն չկարողացանք վերահսկել խաղը: Պետք էր ավարտին հասցնել, որը չկարողացանք: Հիասթափված ենք արդյունքից: Երբ հաշիվը 2:2 էր, պետք էր ավելի շատ մտածել: Մտածեցինք, որ կարող ենք 3-րդ գոլը խփել, սակայն ստացվեց այն, ինչ ստացվեց: Չեմպիոնության հարցը բաց է, մտածում ենք հաջորդ խաղի մասին: Մեսսին ապահովեց իր թիմի արդյունքը, սակայն նա միայնակ չէր»:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը