Աշխարհ

24.04.2017 19:38


Պեսկովի դուստրը հոր հետ պար է հրապարակել (լուսանկար, տեսանյութ)

Պեսկովի դուստրը հոր հետ պար է հրապարակել (լուսանկար, տեսանյութ)

ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովի դուստրը՝ Ելիզավետան, «Instagram»–ի իր էջում տեսանյութ է հրապարակել, որում պարում է հոր հետ։ «Время и стекло» խմբի «Наверно, потому что» երգից հետո Պեսկովը գրկում է 19–ամյա աղջկան, ու միասին ծիծաղում են։

«Բոլոր աղջիկներն իրենց հայրերի հետ նորմալ պարեր ունեն, իսկ մերն այսպիսին է»,–գրել է Ելիզավետան։

Տեսանյութը նկարահանվել է Պեսկովի կնոջ՝ Տատյանա Նավկայի ծննդյան օրը։ Նրան շնորհավորելու են եկել ռուսական էստրադայի աստղեր, այդ թվում՝ Ֆիլիպ Կիրկորովը, Ալլա Պուգաչովան, Մաքսիմ Գալկինը, Ժասմինը, Աննա Սեմենովիչը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը